Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը նշանակվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական:
Հովսեփ Հովեյանը սովորելով ՃՇՀԱՀ-ում ստացել է բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի որակավորումները։
2018թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Դեռ ուսանողական տարիներին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել 2009–2011թթ. լինելով ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև 2012–2018թթ. եղել է ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախագահ: Ղեկավարել և կազմակերպել է ինչպես ներհամալսարանական այնպես էլ հանրապետական միջոցառումներ և ծրագրեր։
Հովսեփ Հովեյանը հարազատ բուհում իրականացրել է նաև բեղուն աշխատանքային գործունեություն։ Զբաղեցրել է Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի դեկանի տեղակալի, այնուհետև, ռեկտորի խորհրդականի, Փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի ղեկավարի իսկ 2021 թվականից՝ բուհի աշխատակազմի ղեկավար պաշտոնը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ողջ անձնակազմը և ուսանողներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում պարոն Հովեյանին՝ համալսարանում նվիրված, արդյունավետ և բեղուն գործունեության համար։ Մաղթում ենք հաջողություն և վստահ ենք, որ նա պատվով կիրականացնի ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում իրեն վստահված աշխատանքները: