ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի 2-րդ որոշման համաձայն ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը ընտրվեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Մանուկ Բարսեղյանը 1995-1997թթ. կրթությունը ստացել է Գյումրիի «Բալատոն» վարժարանում: 1997-2002թթ. սովորել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, 2002-2005թթ. ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2006թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև 2019թ.՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Համալսարանական գործունեությունը սկսել է դեռևս 2006 թվականից: Գիտական գործունեության ոլորտը հիմնականում ներառում է նանոկառուցվածքների ֆիզիկան և նյութագիտությունը: Մասնագիտական գործունեությունը սկսել է դասախոսելով Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում, դասախոսել է նաև ԵՃՇԱՀ-ում՝ Ֆիզիկայի և էլեկտրոտեխնիկայի ամբիոնում: 2007 թվականից առ այսօր գիտական գործունեություն է ծավալում ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ԳՀ լաբորատորիայում: Աշխատել է որպես հրավիրված հետազոտող ինչպես Մեդելին քաղաքի Անտիոքaիա համալսարանում, այնպես էլ Մանիտոբայի համալսարանում (Կանադա), ՃՇՀԱՀ կրթական ծրագրերի մշակման բաժնում աշխատել է որպես գլխավոր մասնագետ: 2020 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին եղել է ՃՇՀԱՀ-ի գիտական քաղաքականության վարչության պետ, 2020 թվականից առ այսօր ղեկավարում է ՃՇՀԱՀ-ում գործող «Շինարարական խնդիրների մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագիրը, ինչպես նաև 2020 թվականից 2024 թվականի մարտի 24-ը զբաղեցրել է ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:
Հեղինակել է 78 գիտական հոդված, որոնցից 59-ը հրատարակվել է ազդեցության բարձր գործակից ունեցող միջազգային պարբերականներում, 12-ը՝ միջազգային գիտաժողովների նյութերում, 7-ը՝ տեղական պարբերականներում:
Մանուկ Բարսեղյանը արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում 2013 թվականին ստացել է ՀՀ նախագահի մրցանակ՝ ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության և ներդրած ավանդի համար: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տարբեր տարիներին (2014թ., 2016թ., 2018թ., 2019թ., 2021թ.) ճանաչվել է «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող: