ՃՇՀԱՀ-ի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթի կազմակերպման կարգի համաձայն, մրցութային հանձնախումբն ամփոփել է 2024 թվականի համար ներկայացված հայտերի գնահատման արդյունքները:
Ըստ ոլորտների, հաղթող են ճանաչվել առավել բարձր միավորներ ստացած հետևյալ թեմաները.
- «Ճարտարապետություն» ոլորտում՝ «Երևանի Նուբարաշեն թաղամասի պատմամշակութային արժևորման հայեցակարգի մշակում» թեման (թեմայի ղեկավար՝ Էմմա Հարությունյան, ուսանողներ՝ Էլեն Հովհաննիսյան, Տաթևիկ Հայրապետյան, Դավիթ Զալինյան).
- «Տեխնիկական գիտություններ» ոլորտում (շինարարություն և հարակից ոլորտներ)՝ «Հայաստանի Հանրապետության փոքր բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաների մշակում» թեման (թեմայի ղեկավար՝ Վարուժան Շամյան, ուսանողներ՝ Խաչիկ Կիրակոսյան, Ռոբերտ Նորամիրյան).
- «Դիզայն» ոլորտում՝ «Հակաականային, բազմաֆունկցիոնալ զինվորական կոշիկի հայեցակարգային դիզայնին աջակցող գիտական համալիր հետազոտութուն» թեման (թեմայի ղեկավար՝ Անի Աճառյան, ուսանողներ՝ Սրբուհի Զիրաքյան, Լուիզա Պետրոսյան).
- «Տնտեսագիտություն և կառավարում (շինարարությունում)» ոլորտում՝ «Շենքների էներգետիկական սերտիֆիկացում և էներգաարդյունավետության բարձրացման վերլուծություն» թեման (թեմայի ղեկավար՝ Նաիրա Էգնատոսյան, ուսանողներ՝ Լուսինե Մարտիրոսյան, Ալեքսեյ Ռուդոմյոտկին):
Յուրաքանչյուր թեմայի համար տրամադրվող դրամաշնորհը կազմում է երկու միլիոն դրամ:
Հանձնախումբն առանձին դրամաշնորհ է տրամադրել նաև ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդին՝ «Ուսումնական գործընթացի մշտադիտարկման և արդյունքների վերլուծություն» թեմայով հետազոտություն իրականացնելու համար (թեմայի ղեկավար՝ Սուսաննա Հակոբյան, կատարողներ՝ Մանե Դաբաղյան, Անի Վարդանյան):