Գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող և գիտական աստիճան ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝ առնվազն երկու ուսանողի ներգրավումով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. փետրվարի 15-ը ՃՇՀԱՀ գիտության վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Խմբի ղեկավարի դիմումը,
2) Հայտը` հետևյալ պարտադիր մասերով.
3) Ծրագրի նախահաշիվը՝ մասնակիցների միջև գումարների բաշխման նշումով,
4) Համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի եզրակացությունը՝ թեմայի արդիականության և կիրառական նշանակության վերաբերյալ,
5) Մասնակիցների անձնագրերի պատճեները,
6) Թեմայի ղեկավարի՝ վերջին 5 տարում հրատարակած գիտական և գիտամեթոդական աշխատանքների ցանկը,
7) Ուսանողների ՄՈԳ-երի վերաբերյալ տեղեկանքներ՝ տրված համապատասխան ֆակուլտետի դեկանատի կողմից,
8)տեղեկատվություն հետազոտության արդյունքները մասնագիտական կրթական ծրագրերում ներդնելու հնարավորության վերաբերյալ:
Մրցույթին կարող եք ներկայացնել հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
1) Տեխնիկական գիտություններ,
2) Ճարտարապետություն,
3) Դիզայն,
4) Տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ոլորտ):
2024 թվականին նախատեսված է նաև առանձին ուսանողական դրամաշնորհի տրամադրում՝ համալսարանի ուսանողական խորհրդի ներկայացմամբ:
Մրցույթը կազմակերպվում է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 /6-56/ հեռախոսահամարով: