ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մեկնարկում է «Viva University» երկրորդ հոսքի ընդունելությունը:
Ծրագիրը բաղկացած է երկու ամիս տևողությամբ դասընթացների և վճարովի պրակտիկայի փուլերից: Ըստ ծրագրի՝ ուսանողները նախ կանցնեն ընկերության ֆունկցիոնալ բաժիններում առաջատար մասնագետների կողմից վարվող երկու շաբաթ տևող դասընթաց, իսկ այնուհետև կունենան վեց շաբաթ տևող պրակտիկա, որն անցնելու է Վիվա-ՄՏՍ-ի Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններում:
Կարող են դիմել բուհերի 4-րդ կուրսի ուսանողները, մագիստրատուրան ավարտող կամ նախորդ մեկ տարում ավարտած անձինք, որոնք պատրաստվում են աշխատել վաճառքի և սպասարկման ոլորտում: Դիմել կարող են նաև Արցախցի երիտասարդները անկախ նրանից, թե որ կուրսում են ուսանում:
Ծրագրի վերջում ուսանողները կստանան ավարտական փաստաթուղթ և այն հաջողությամբ ավարտելուց հետո համապատասխան թափուր հաստիքների առկայության դեպքում՝ շրջանավարտները նաև կստանան Վիվա-ՄՏՍ-ում աշխատանքի անցնելու հնարավորություն։
Արցախից տեղահանված երիտասարդները կարող են դիմել հետևյալ հղմամբ:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է:
Դիմելու համար անհրաժեշտ է հայտերն ուղարկել Vivauniversity@mts.am էլեկտրոնային փոստի հասցեով (կամ դիմել մեր կայքի միջոցով` https://www.mts.am/aboutus/Career/Jobs-and-Announcements/For-universities-and-students) կից ներկայացնելով CV, դիպլոմ (եթե բուհն ավարտել եք վերջին մեկ տարվա ընթացքում) կամ տեղեկանք՝ համալսարանից (եթե դիմելու պահին շարունակում եք սովորել), նշելով Ձեր բնակության վայրը և նախընտրելի մարզը կամ համայնքը, որտեղ ցանկանում եք մասնակցել պրակտիկային: