Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հրատարակվող «Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիրը» (ISSN 2738-2656) (Journal of Architectural and Engineering Research), որը մինչև 2020 թվականը կոչվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տեղեկագիր» (ISSN 1829-4197), առանց ընդհատումների 2010 թվականից ընդգրկված է ԲՈԿ-ի՝ ատենախոսությունների համար թույլատրելի պարբերականների ցանկում։ 2021 թվականի ընթացքում տեխնիկական և բովանդակային բարեփոխումների արդյունքում «Journal of Architectural and Engineering Research» ամսագիրը գրանցվել է մի շարք ռեֆերատիվ և գիտաչափական շտեմարաններում։ Դրանցից են՝ Crossref, WorldCat, Unpaywall, IndexCopernicus, Semantic Scholar, CyberLeninka, eLibrary, GoogleScholar , DOAJ ։ Նշված շտեմարաններում մեր ամսագրի գրանցումը նպատակաուղղված է վերջինիս միջազգայնացմանը և հեղինակության բարձրացմանը։