ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարությանՀայաստանի ազգային համալսարանի ռեկտոր պարոն ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված Ձեր դիմումների՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրում Ձեր աշխատակիցներին ընդգրկելու վերաբերյալ հայտնում եմ.
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի <Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին> N 1737-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն ՀՀ վարչապետի կողմից ստցված համաձայնությունը՝ տեղեկացնում եմ, որ անհրաժեշտ է մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը (ժամը 18.00) ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնել համապատասխան աշխատակիցների դիմում հայտերը:
Ծրագրի շրջանակներում լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.minurban.am և www.petbnakaran.am կայքերից, կամ զանգահարել (011) 621 776 և (011) 621 714 հեռախոսահամարներով: