(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆՔ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ  ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Այս տարվա փետրվարին էր, երբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը, «Հրանտ Դինք» հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, մեկնեց Թուրքիա: Այստեղ պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչների, Արքեպիսոկոպոս Լևոն Զեքիյանի հետ, այցելեցին պատմական տարածքներ, դպրոցներ, թանգարաններ, Ստամբուլի MEF համալսարան, որտեղ հանդես եկան ճարտարապետության վերաբերյալ դասախոսություներով:

Առաջին իսկ այցն անպտուղ չէր: Մեր համալսարանի ուսանողները՝ 6 թուրք ուսանողի հետ, նախագծել, ապա՝ իրականացրել էին Ստամբուլի Հայկական եկեղեցու հովանու ներքո գտնվող հայկական մանկապարտեզի խաղահրապարակի նախագիծը:

Հերթական այցը Ստամբուլի MEF համալսարանի հրավերով և «Հրանտ Դինք» հիմնադրամի ֆինանսավորմամբ էր: Հունիսի 25-ից հուլիսի 13-ը մեր համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոսներ Արթուր Եղիկյանը և Գրիգոր Բաբաջանյանը՝ 5 ուսանողի հետ, Ստամբուլում մասնակցեցին ամառային դպրոցի:

Հագեցած աշխատանքային օրերն ամփոփվեցին մեր ուսանողների գործերի հանդեպ հիացական վերաբերմունքով և հավաստագրերով:

26.07.18