ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը, դասախոսներ Արև Սամուելյանը, Լյուբա Կիրակոսյանը և Լուսինե Մամյանը, ճարտարապետության ֆակուլտետի 5 ուսանողների հետ գործուղվեցին Իսպանիայի Թագավորության Լա Կորունիա քաղաքը՝ մասնակցելու Յակոբուս+2023 նախագծերի ստուգատես-մրցույթի աշխատանքների: Համալսարանի դասախոսական խմբով մեկնեցին Պենտեվեդրա քաղաք՝ ուսումնասիրելու Յակոբուս+2024-ի նախագծային աշխատանքի տարածքը: Նախագծային աշխատանքները ուսանողները իրականացվում են մեկ կիսամյակի ընթացքում: Ծրագրին մասնակցում են 5 երկրներից ուսանողներ՝ Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա և Հայաստան, որոնք կատարում են նույն նախագիծը, նույն թեմայով:
2023 թվականի թեման ֆրանսիական էր: Շուրջ 80 ուսանողներ 1շաբաթ Ֆրանսիայում ուսումնասիրելով տարածքը, դասախոսների հետ քննարկելով իրականացրել են աշխատանքներ, որից հետո յուրաքանչյուր խումբ աշխատանքները շարունակվել է իրականացնել իր երկրում: Չնայած թեման ֆրանսիական էր, սակայն, ծրագրի ֆորմատի համաձայն, նախագծերի պաշտպանությունը իրականացավ Իսպանիայում:
Համալսարանից ներկայացված նախագծերից մեկը, որը հեղինակել են ուսանողներ՝ Դավիթ Զալինյանը և Կարինե Հակոբյանը, ընդգրկվեց հինգ հաղթող նախագծերի շարքում:
Նախագծերի պաշտպանությունից հետո, ուսանողները գնացին ուսումնասիրելու Յակոբուս+2024-ի տարածքը, քանի որ ըստ ծրագրի պայմանների, որտեղ լինում է պաշտպանությունը, հաջորդ տարվա թեման լինում է տվյալ երկրինը: Պատմական հին քաղաքի կենտրոնում կա պալատ, որը սեփականատիրոջ է պատկանում և այժմ գտնվում է «վատ» վիճակում՝ խանգարելով քաղաքի ընդհանուր տեսքին: Շենքը ոչ մի կարևոր գործառույթ չի իրականացնում, այն ինչ շատ կարևոր հուշարձան է: Աշխատանքները կատարվելու են հենց այդ կառույցի շուրջ, որը կիրականացնեն ուսանողները 2024 թվականին:
Ծրագրի ավարտին ՃՏՊԺ ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Հայաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիական խորհրդական, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը առաջարկել է, որ Յակոբուս+ ծրագրի 30ամյակը 2025թ. ամփոփել Հայաստանում՝ ՃՇՀԱՀ-ում: Առաջարկին բոլոր հինգ համալսարանների ներկայացուցիչները համակարծիք եղան: