ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Դրամատիկական երկլեզու արվեստանոցը համատեղ իրականացնում են «Արվեստների խաչմերուկում» խորագրով միջոռաումների շարք:
Ապրիլի 12-ին տեղի կունենա Դրամատիկական երկլեզու արվեստանոցի արտիստներին նվիրված նկարների ցուցահանդեսի բացումը, որին, ապրիլի 13-ին կհաջորդի «Սպասելով երանելի օրերին» տարածական բեմադրությունը։ Բեմադրությունը իրականացվել է ըստ Սամուել Բեկետի թատերկերի, Արվեստանոցի 2-րդ թողարկման արտիստներ մասնակցությամբ և Բելգիայից հրավիրյալ ռեժիսոր Միշել Բերնարի բեմադրությամբ։
ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Նոննա Հովհաննիսյանը Սերժ Ավետիքյանի Դրամատիկական երկլեզու (ֆրանսերեն-հայերեն) արվեստանոցի հիմնադրումից ի վեր (2021թ․) մշակել է յուրօրինակ ու իր ձեռագրին հատուկ մի ձևաչափ, որը կարելի է բնորոշել որպես արվեստի ներկայացում արվեստի միջոցով։
Դրամատիկական երկլեզու արվեստանոցի նպատակն է Հայաստանի երիտասարդ դերասանների ու ռեժիսորներին հնարավորություն ընձեռել վերապատրաստվել Ֆրանսիայից ժամանած անվանի արտիստների հետ։ Արվեստանոցը գործում է Երևանում և Գյումրիում։
Շուրջ երկու տարիների ընթացքում Նոննա Հովհաննիսյանը արվեստանոցում ստեղծել է իր թվային աշխատանքները։ Արդյունքում ծնվել են շուրջ 50 աշխատանքներ, որոնց միջոցով յուրօրինակ կերպով ներկայացվում են այս արվեստանոցի աշխատանքային միջավայրը, արտիստները և մասնակից երիտասարդ դերասանները։ Նշենք, որ Նոննայի՝ Դրամատիկական արվեստանոցին նվիրված նկարները տեղ են գտել նաև միջազգային տարբեր պարբերականներում և ստացել դրական արձագանք։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 12-ին, ժամը՝ 14:00-ին, իսկ ապրիլի 13-ին, ժամը՝ 16:00-ին կիրականացվի փակ դիտում՝ «Սպասելով երանելի օրերին» տարածական բեմադրությունը: Միջոցառումները տեղի կունենան ՃՇՀԱՀ 2-րդ հարկի ցուցասրահում: Ցուցահանդեսի մուտքն ազատ է, իսկ բեմադրությունը դիտելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով, քանի որ տեղերը սահմանափակ են: