(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ NAWA-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵ

Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA – Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն:

Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և NAWA-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար` ընդգրկելով ճարտարապետական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև բնական գիտությունների ուղղությունները։

Դիմումների ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 31-ն է:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ banach@nawa.gov.pl:

23.03.23