(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը իրականացրեց 2022թ-ի հաշվետու նիստը, ամփոփելով  տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նիստին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորները, դեկանները:

ՈՒԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց 2022 թվականին ուսանողական խորհրդի և ֆակուլտետային խորհրդների իրականացված խոշոր ծրագրերն ու միջոցառումները:

Պարոն Վարդանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ընդգծելով ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների կարևորությունը, պարոն Վարդանյանը առաջարկեց առավել մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կազմակերպվող ծրագրերին և ավելացնել այն ծրագերն ու միջոցառումները, որոնք նպաստում են կրթության որակի բարձրացմանը:

Նիստի վերջում ռեկտորը շնորահակալագրեր հանձնեց նախորդ տարվա ընթացքում առավել ակտիվ նախաձեռնություններով հանդես եկած ուսանողներին, իսկ ուսանողական խորհրդի նախագահը շնորհակալագրեր հանձնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրած Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանողուհի Արևիկ Շահվերդյանին և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Խաչիկ Չքոլյանին: Հանդիպումը ավարտվեց հարց- պատասխան ձևաչափով:

16.02.23