ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
«Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ իրականացնում է «Մենք միասին ենք» ծրագիրը։ Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականի մարտի 12-ին: Կազմակերպությունը իր ակտիվ գործունեությունն է ծավալել 3 տարիների ընթացքում՝ իրականացնելով տարբեր դրամաշնորհային ծրագրեր:
«Մենք միասին ենք» ծրագրի գլխավոր նպատակն է ՀՀ-ում ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված ուսանողական խորհուրդ, որը կզբաղվի ՀՀ-ում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամություն ունեցող ուսանողների առկա խնդիրների վերհանմամբ, ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությամբ, ԲՈՒՀ-աշխատաշուկա կապի լավացմամբ, ինչպես նաև ուսանողական ինքնակազմակերպմամբ:
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ի բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում սովորող հաշմանդամություն ունեցող անձիք: