(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ 100-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ…Այս պատմական ու ճակատագրական վայրերից սկսվեց հայի ու Հայաստանի վերածնունդը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ և մայրաքաղաքը դարձավ Երևանը: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, սակայն դարձավ այն մեկնակետը, որից պետք է գրվեր ու կերտվեր հաղթական ու անպարտելի Հայաստանի կենսագրությունը:

Կերտեցինք 1918-ը, որպեզի հայ ժողովուրդն իր արժանի տեղն ու դիրքն ունենա աշխարհում, որպեսզի հայ մարդը երդվի ու խոնարհվի իր երկրի պետական խորհրդանիշերի առջև, որպեսզի այսօր էր, 1 դար անց, հավատա, որ Հայաստան աշխարհն ամուր ոտքերի վրա է կանգնած:

Այսօր, Հանրապետության օրվա  100-րդ տարեդարձին, Նոր Հայաստանն առավել հպարտ է իր հերոսական անցյալով, այդ անցյալի վրա կառուցած հպարտ ներկայով և, վստահաբար, երանելի ու լուսավոր ապագայով:

Շնորհավո՛ր տոնդ հայ ու Հայաստան, և հավերժ խոնարհում այս ճանապարհին ընկած բոլոր քաջ հայորդիների հիշատակին:

 

28.05.18