Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ՌԵ-Դպրոց (Ռուսատան) և Էկոլ դը Շայո(Ֆրանսիա) կրթական կազմակերպությունների հետ համատեղ Երևանում կազմակերպում է «ՌԵ-Դպրոց ՄԱ 2022-2023» լրացուցիչ կրթական ծրագիրը:
Մասթեր/Մշակութային ժառանգության ոլորտում (ՄԱ) ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել համակարգային պատրաստվածություն ժառանգության և ռեվալորիզացիայի ոլորտում ղեկավար պաշտոնների հավակնողներին: Կրթությունը կիրականացվի առկա-հեռավար ձևաչափով: Ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև Որակավորման բարձրացման մոդուլներին (ՈԲ):
Ուսանողը կարող է ընտրել հետևյալ մոդուլները.
Ծրագիրը կիրականացվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն:
Ծրագիրը մշակվել է Ֆրանսիայի ժառանգության պահպանության դպրոցի Ecole de Chaillot-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ:
Դասախոսներն են՝ ժառանգության պահպանության, պատմական միջավայրի և քաղաքաշինության բնագավառում առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից և Ֆրանսիայից։
«ՌԵ-Դպրոց» կառուցված է պատմական միջավայրի պահպանման և զարգացման արդիական խնդիրների մուլտիդիսցիպլինար ինտեգրված մոտեցմամբ: Այս տարվա թեմա՝ Երևան, Կոնդ թաղամասն է:
ՄԱ կրթական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել մինչև հոկտեմբերի 15-ը:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթից և հետևյալ հղումից: