ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համատեղ կիրականացնի նորարարական ինտերակտիվ «Ներգրավված քաղաքացի» անվճար դասընթացը, որտեղ կքննարկվեն` ժողովրդավարության էությունը, սկզբունքները, մարդու իրավունքները և հանրային խնդիրների լուծմանը նպաստող քաղաքացիական մասնակցության ձևաչափերը։
Դասընթացը կվարեն` Էկոնոմիկայի և իրավունքի ամբիոնի վարիչ Տաթև Եդոյանը, համանուն ամբիոնի դասախոս, Նորարարությունների և ձեռներեցության աջակցման կենտրոնի ղեկավար, Լուսինե Հարությունյանը, Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, դասախոս Անի Հակոբյանը, ինչպես նաև դասախոսներ Լիանա Օհանյանը և Հերմինե Աղաջանյանը:
Դասընթացն անցկացվելու է ժամանակակից, հետաքրքրիր մեթոդաբանությամբ, ինչպես օրինակ՝ Continuum, Jigsaw, մարդկային բարոմետր, չորս անկյուն մեթոդները, որոնք կիրառվում են միջազգային տարբեր թրեյնինգների ընթացքում։
Դասընթացի արդյունքում ձեռք կբերեք անձնային աճին նպաստող հետևյալ հմտությունները․
Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներին զուգահեռ մասնակիցնրը հնարավորություն կունեն հանդես գալու ուսանողական նախաձեռնությամբ՝ մշակելով նախագիծ և աշխատելով լուծել ձեզ մտահոգող որևէ հանրային խնդիր։
Ավարտողներին Ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կաջակցի լավագույն նախագծերի իրականացմանը հարցում և կտրվի ավարտական վկայական։
Դասընթացը սկսվելու է հոկտեմբերի 24-ից և ընթանալու է 6 շաբաթ: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև հոկտեմբերի 14-ը հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք գրել innesc@nuaca.am էլ. փոստի հասցեին, զանգահարել 010- 58-37-73 հեռախոսահամարին կամ մոտենալ 2110 աշխատասենյակ: