(010) 303-300

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am ), մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ներառյալ (Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Մրցույթի հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 — 13:00 և 14:00 — 17:00, հեռ.` 010 21-01-40 (122) կամ տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108):

Հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ՃՇՀԱՀ Գիտության վարչություն (հեռ. 010-58-05-41, էլ փոստ  scientificpolicy@nuaca.am, 2335 աշխատասենյակ):

 

23.09.22