ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
SAH «Էրասմուս+» նախագծի կառավարման խորհրդի նիստին մասնակցեցին Աքվիլա քաղաքի համալսարանի (Իտալիա), Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի (Հունաստան), Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի (Իրան), Ախենա քաղաքի համալսարանի (RWTH, Գերմանիա), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի Ճարտարապետների միության ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում նախագծի որակի գծով պատասխանատու Իրնիա Վանյանը համառոտ ներկայացրեց համալսարանի մասին տեղեկատվությունը, նախագծի ակադեմիական հարցերի համակարգող Էմմա Հարությունյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի կողմից իրականացված աշխատանքը․ այնուհետև նախագծի տեղական համակարգող` Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց 4-օրյա այցի օրակարգը: