(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նախատեսում է իրականացնել  մասնագիտական դասընթացներ։ Դասընթացներն իրականացվում են համալսարանի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի առաջատար մասնագետների կողմից՝ համալսարանի համապատասխան ամբիոնների տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում և լսարաններում:

Ավարտողներին համալսարանի կողմից կտրվի ավարտական վկայական:

Ստորև կարող եք տեսնել նախատեսված դասընթացները․  

  1. Autodesk Revit Architecture հիմնական դասընթաց
  2. Autodesk Revit Structure հիմնական դասընթաց
  3. Autodesk Revit MEP հիմնական դասընթաց
  4. Civil 3D հիմնական դասընթաց
  5. AutoCAD հիմնական դասընթաց
  6. Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign
  7. Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում
  8. Նախագծերի կառավարման հիմունքներ (Project Management)
  9. Ջեռուցում բազային դասընթաց
  10. Օդափոխություն բազային դասընթաց
  11. Օդիկոնդիցիոնացում բազային դասընթաց
  12. Ճանապարհային պատվածքների նախագծում հատուկ դասընթաց
  13. Անշարժ գույքի գնահատում
  14. GIS հիմունքներ
  15. Սոցիալական մեդիա մարքեթինգ(SMM)
  16. Միջոցառումների կառավարում (Event management)

Դասընթացներին հնարավոր է մասնակցել միայն նախնական գրանցմամբ՝ հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք  զանգահարել 010 58-37-73 հեռախոսահամարով։

13.09.22