ՀՀ աշխատաշուկայում առկա է շինարարության ոլորտի գնագոյացման և նախահաշիվների կազմման, շինարարության գնագոյացման ոլորտում ճիշտ որոշումների կայացման, շինարարական աշխատանքների և դրանց գնահատման հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։
Տևողությունը՝ 48 ժամ Շաբաթական 2 օր/2 ժամ |
Ձևաչափը՝ առկա |
Սկիզբը՝ Հոկտեմբերի 9-ից
Գրանցված մասնակիցները կտեղեկացվեն դասընթացի մեկնարկի մասին |
Արժեքը՝ 150.000 ՀՀ դրամ |
ՆԿԱՐԱԳԻՐ
ՀՀ աշխատաշուկայում առկա է շինարարության ոլորտի գնագոյացման և նախահաշիվների կազմման, շինարարության գնագոյացման ոլորտում ճիշտ որոշումների կայացման, շինարարական աշխատանքների և դրանց գնահատման հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը կազմակերպում է «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար:
Դասընթացի արդյունքում կտիրապետեք՝
Դասընթացը նախատեսված է
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Դասընթացի մասնակիցները ՃՇՀԱՀ-ի կողմից կստանան․
մասնակցության հավաստագիր՝ առնվազն 85% ներկայության դեպքում, | |
դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագիր՝ առնվազն 85% ներկայության և ամփոփիչ առաջադրանքի առնվազն 80% ապահովման դեպքում: |
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
Թեմա |
Ժամաքանակ |
Դասախոսություններ |
18 |
ՀՀ շինարարության նախահաշվա-նորմատիվային բազան և կարգավորող իրավական ակտերը, արդի հիմնախնդիրները |
4 |
Շինարարական արտադրանքի արժեքի կառուցվածքը |
2 |
Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը բազիսաինդեքսային եղանակով |
4 |
Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը ռեսուրսային եղանակով |
2 |
Շինարարական օբյեկտների արժեքի որոշումը խոշորացված և անալոգային ցուցանիշների հիման վրա |
2 |
Օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակման կարգը |
2 |
Պայմանագրային գները և գնումների գործընթացը շինարարության ոլորտում |
2 |
Գործնական պարապմունքներ |
30 |
Լոկալ նախահաշվի որոշում բազիսաինդեքսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների |
16 |
Լոկալ նախահաշվի որոշում ռեսուրսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների |
6 |
Օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակում՝ ըստ անհատական առաջադրանքների |
4 |
Գնային առաջարկների և մրցութային փաթեթների նախապատրաստում |
4 |
ԴԱՍԱՎԱՆԴՈՂ
Դասընթացը կվարեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոսներ Ռիտա Ավագիմյանը և Տաթևիկ Բոյախչյանը:
ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։