(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Autodesk Revit Architecture ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Autodesk Revit ծրագրակազմը շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) նպատակով կիրառվող բազմաֆունկցիոնալ գործիք է։ Revit-ի միջոցով օպտիմալացվում է շինությունների նախագծման գործընթացը՝ շնորհիվ հիմնական 3D մոդելի, երբ մեկ տեսքում խմբագրումներն արտացոլվում են բոլոր այլ տեսքերում և տպվող փաստաթղթերում։   

Տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որտեղ պետական և մասնավոր առևտրային նախագծերի իրականացման պարտադիր պայման է դիտարկվում Revit-ի BIM մեթոդաբանության կիրառումը։  

79,000

Տևողությունը՝ 36 ժամ

Շաբաթական 3 օր/2 ժամ

Ձևաչափը՝ առկա

Սկիզբը՝  սեպտեմբերի 19-ից, ժամը 16:30

ՆԿԱՐԱԳԻՐ

Autodesk Revit Architecture դասընթացի սկզբում կծանոթանաք գծագրման, խմբագրման և դիտարկման հիմնական գործիքներին։ Այնուհետ կսովորեք կիրառել նախագծման, այդ թվում՝ պատերի, դռների, պատուհանների, հատակների, առաստաղների, աստիճանների և այլ օբյեկտների մոդելավորման գործիքները, որից հետո մոդելը կփոխադրեք նախագծային/շինարարական փաստթղթավորման փուլ։

Դասավանդման մեթոդաբանությունը միտված է ծրագրակազմի ողջ տրամաբանության և լայն հնարավորությունների ներկայացմանը, ինչը թույլ կտա հետագա աշխատանքի ընթացքում առավել զարգացնել գիտելիքները և հեշտությամբ մասնագիտանալ՝ ժամանակի ընթաքում առավել հմտորեն օգտվելով Autodesk Revit-ից։

 Դասընթացը նախատեսված է`

  • ճարտարապետների,
  • դիզայներների,
  • նախագծողների,
  • նշված ոլորտների ուսանողների համար:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասընթացի ավարտին կկարողանաք իրականացնել ցանկացած բարդության ճարտարապետական նախագծի մոդելավորում, եռաչափ մոդելից կարճ ժամանակում կկարողանաք ստեղծել աշխատանքային գծագրեր և ծավալաթերթեր:

  1. Մոդելավորում Revit-ում
    • Ներածություն, ծանոթություն BIM տրամաբանության հետ, նախագծի սկիզբ, ինտերֆեյս
    • Առանցքներ, նիշեր
    • Պատեր, ապակե պատեր
    • Բազմաշերտ պատեր
    • Դռներ, պատուհաններ, բացվածքներ
    • Հատակներ/առաստաղներ
    • Տանիքներ
    • Աստիճաններ, թեքահարթակներ
    • Սյուներ, հեծաններ
  1. Տոպոգրաֆիայի (տեղագրություն) մոդելավորում և բարդ ծավալների ստեղծում
    • Տոպոգրաֆիա մոդելավորում CAD ֆայլից
    • Շենքի տեղադրումը ռելիեֆի վրա
    • Շենքի մոդելավորում massing-ի միջոցով
  1. Մոդելից փաստաթղթեր
    • Զոնավորում, սենյակների ստեղծում, մակերեսներ
    • Կահավորում
    • Գծի տեսակներ, գունավորում
    • Գրաֆիկական մշակում
  1. Ընտանիքիների (families) ստեղծում   
    • Ընտանիքիների (families) ստեղծում, կառավարում
    • Պարամետրերի, ֆորմուլաների ստեղծում, կառավարում
    • Կոմպոնենտների ստեղծում
  2. Փաստաթղթերի ստեղծում
    • Փաստաթղթերի ստեղծում
    • Փուլային (phasing) գծագրեր
    • Կցված (linked) ֆայլերի հետ աշխատանք
    • Աշխատանք այլ ֆորմատի ֆայլերի հետ ( Revit export/import)

 

 

ՃԱՆԱՉՈՒՄ

Դասընթացի ավարտին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Autodesk ընկերության պաշտոնական հավաստագիր:

Ցանկացողները կարող են նաև հավաստագրման քննություն հանձնել ՃՇՀԱՀ -ում գործող հավաստագրման համաշխարհային առաջատար Pearson VUE ընկերության Certiport լիազորված հավաստագրման կենտրոնում՝ Autodesk Certified User հավաստագիր ձեռք բերելու նպատակով։

 

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ

Դասավանդողները Autodesk-ի կողմից հավաստագրված պրոֆեսիոնալներ են, որոնք գրանցված են Autodesk ընկերության հավաստագրված մասնագետների նույնականացման հետևյալ հարթակում :

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am կամ զանգահարել  010 303 300 (961) հեռախոսահամարով։