(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «ԵՐԵՄՅԱՆ ՓՐՈՋԵՔԹՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն անհրաժեշտ Է գլխավոր ինժեներ շինարարության ոլորտում` Տաշիր քաղաքում բացվող նախագծի  համար: Փորձը կդիտվի որպես առավելություն: Աշխատանքի տեսակը(դրույքաչափ) 1 դրույք: Պահանջվող կրթական աստիճանը՝ մագիստրոս:

Աշխատանքային պարտականություններ.

  • շինարարության ընթացքի վերաբերյալ փաստաթղթերի վերահսկում և դասակարգում,
  • շինարարական աշխատանքների ծավալների և նյութերի վերաբերյալ քաղվածքների պատրաստում,
  • կատարված աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունների կազմում,
  • կատարողական փաստաթղթերի կազմում,
  • շինարարական մատյանների կազմում և վարում,
  • աշխատանքների կատարման նախագծերի պատրաստում:

Պահանջվող հմտություններ.

  • մասնագիտական/ինժեներական (շինարարատեխնիկական) գերազանց հմտություններ,
  • առնվազն 3 տարվա ինժեներական փորձ,
  • AutoCAD և ArchiCAD ծրագրերի գերազանց իմացություն,
  • MS Office (Word, Excel) կիրառական գիտելիքներ,
  • հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • առաջնորդության և կառավարման հմտություններ,
  • որոշումներ կայացնելու կարողություններ,
  • էֆեկտիվ հաղորդակցության հմտություններ,
  • վերլուծական հմտություններ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են կապ հաստատել hr@yeremyanprojects.com էլեկտրոնային փոստի միջոցով և կցել ինքնակենսագրականը (CV), «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։

06.09.22