ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղերձը
Ուրախ եմ ողջունելու մեր համալսարանի կայք – էջի բոլոր օգտատերերին, այցելուներին՝ շնորհակալություն նրանց, մեր կայքի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության և հետադարձ կապ ապահովելու համար։ Ձեր կարծիքը, տեսակետը ու առաջարկները շատ կարևոր են մեզ համար։
ՃՇՀԱՀ-ի այսօրվա կարգախոսն է. <<Համալսարանը՝ ուսանողինն է՝ համալսարանի լոկոմոտիվը պրոֆեսորադասախոսական կազմը>>: Մեր հիմնական քաղաքականությունն է պատրաստել պահանջարկված, բարձրակարգ մասնագետներ և զարգացնել գիտական ներուժը, ի նպաստ մեր երկրի սոցիալ տնտեսական առաջընթացի։ Ապագան այսօրվա ուսանողությանն է։ Նրա ստեղծարար և առաջադեմ մտածողությունը պետության շարժիչ ուժերից մեկն է։ Բացահայտելու այդ ներուժը, ճիշտ ուղղության մեջ այն դնելու և զարգացնելու գործում մեծ ավանդ և անելիք ունեն նաև մեր ավագ գործընկերները: Գիտությունն առաջ տանելու համար համալսարանում ստեղծվում են բոլոր պայմանները, որոնց նախադրյալներն ունեն 98-ամյա պատմություն:
Պատմություն, որի լուռ վկաներն են Հայաստանի մարզերի, մայրաքաղաք Երևանի ճարտարապետամշակութային կոթողները, շենք շինությունները, փողոցները, ճանապարհները, ենթակառուցվածքները: Հայաստանի ճարտարապետական ժառանգություն հիացրել ու հիացնում են Հայաստան այցելած ցանկացած զբոսաշրջիկի։ Մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը բոլոր ժամանակների ճարտարապետներին, շինարարներին, ինժեներներին՝ իրենց կատարած մեծ և անգնահատելի աշխատանքի համար։ Աշխատանք, որը ցանկացած պետության համար ռազմավարական նշանակություն ունի։
ՃՇՀԱՀ-ն այսօր ու միշտ եղել և մնում է հավատարիմ գիտության և կրթության զարգացման իր առաքելությանը՝ համագործակցելով և ընդլայնելով միջազգային կապերն ու ծրագրերը։ Համալսարանը հետամուտ է նաև գրեթե մեկ դարյա իր ավանդույթների պահպանմանը, որի առանցքում մարդկային հարաբերություններն են։ Մեր հաջողությունները բոլոր ուղղություններով առաջնահերթ պայմանավորված են պրոֆեսորա-դասախոսական, ադմինիստրատիվ, ինչպես նաև ուսումնաօժանդակ և սպասարկող կազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի հանդեպ նվիրումով։
ԵՂԻԱԶԱՐ ՎԱՀՐԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է` 16.06.1979
Էլ. հասցե` info@nuaca.am
Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն
Կրթություն
Մասնագիտական գործունեություն
2020թ․ նոյեմբերի 16-ից առ այսօր- Համալսարանի ռեկտոր |
2019թ․ դեկտեմբերի 2-ից 2020թ․ նոյեմբերի 16-ը – Համալսարանի ռեկտորի |
2014թ-ից –2019թ․ դեկտեմբերի 2-ը – Համալսարանի ռեկտորի առաջին տ |
2006թ-ից- 2014թ. Համալսարանի աշխատակազմի ղեկավար |
2004թ-ից առ այսօր Համալսարանի Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ |
2004-2006թթ. Համալսարանի Տրանսպորտի ֆակուլտետի դեկանի տեղակալ |
2002-2003թթ. «Արցախճան» նախագծային ինստիտուտի ճարտարագետ: Մասնակցել է մի շարք Երևան քաղաքի փողոցների և միջպետական նշանակության ճանապարհների նախագծման աշխատանքներին (Լինսի հիմնադրամ) |
05.2017թ.-02.2018թ. Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ |
Գիտական գործունեություն
Լեզուների իմացություն
Պարգևներ, մեդալներ
Համակարգչային հմտություններ
Կուսակցական պատկանելիություն
Ընտանեկան կարգավիճակ
15,475 Ընդամենը Դիտված, 12 Դիտվել է այսօր