(010) 303-300

Սերգոյան Արմեն Հենրիկի

Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`  30.07.1966

Հասցեն`

Քաղաքացիությունը`  Հայաստանի Հանրապետություն

Հեռախոսները`

Էլ. փոստը`   asergoyan@gmail.com

Կրթություն և վերապատրաստում

  • 1990թ. Ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը (նախկինում ԵրՊԻ) և ստացել ինժեներ-շինարարի որակավորում, ջրամատակարարման և ջրահեռացման մասնագիտությամբ:
  • 2008թ. Պաշտպանել է թեկնածուական թեզը ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • 2010թ. ԿԿԹ-երի կառավարման և թափոնների քանակի նվազեցման ժամանակակից կիրառվող տեխնոլոգիաները Գերմանիայի Դաշնությունում, ք. Մագդեբուրգ, Օտտո-ֆոն-Գերիկեի Համալսարան, Գերմանիա:

Աշխատանքային գործունեություն

  • 1990-1992թթ. Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտում, որպես ջրամատակարարման, ջրահեռացման, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանման ամբիոնի ստաժոր-հետազոտող:
  • 1992-1993թթ. Կաթնաղբյուր ՓՁ, որպես նախագծող ինժեներ:
  • 1994թ.-առ այսօր Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (նախկինում Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտ), որպես հիդրոտեխնիկական շինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների (նախկինում ջրամատակարարման և ջրահեռացման) ամբիոնի դասախոս
  • 2005-2006թթ. Հիդրոշինարարության և քաղաքային տնտեսության ֆակուլտետի դեկանի տեղակալ:
  • 2003-2008թթ. Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, որպես տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ:

Գիտական ուղղվածություն

  • Ջրամատակարարում և ջրահեռացում, քաղաքային տնտեսություն և շինարարություն:

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • Քախսի կոյուղու մաքրման կայանի վերակառուցման և կառուցվածքների աշխատանքի ինտենսիվացման ծրագիր:
  • Սևանի ջրամատակարարման համակարգի և ջրմուղի ցանցի նախագծում:
  • ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի գոտիավորման տեխնիկական հիմնավորման նախագիծ:
  • 2006թ. դասախոսություններ ՀՀ քաղաքաշինության ոլորտի քաղաքացիական ծառայողների համար հետևյալ թեմաներով` քաղաքային տնտեսության կազմակերպում քաղաքային տնտեսության իրավական կարգավորման նորմատիվային բազան:
  • 2013թ. դասախոսություններ ԼՂՀ ջրային ոլորտի քաղծառայողների համար հետևյալ թեմաներով`խմելու ջրի մաքրման և վարակազերծման գործընթացների ապահովումը, բնակավայրերի խմելու-կենցաղային ջրապահանջի որոշումը, ջրահեռացման համակարգերի կառուցվածքը և կենցաղային կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող պահանջներ, կեղտաջրի մաքրման գործընթացը մաքրման կայաններում:
  • 2009թ. ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագիծ:
  • 2010թ. ԳԴՀ Մագդեբուրգի Օտտո-Ֆօն-Գյուրեկեի համալսարանի և ԵՃՇՊՀ համագործակցության  համաձայնագրի շրջանակներում իրականացվող <<ՀՀ բնակավայրերի կենցաղային կօշտ թափոնների օգտագործման հնարավորությունների հիմնարար ուսումնասիրության>> ծրագրում որպես տեխնիկական ղեկավար:
  • 2013թ. Մասնակցություն ՀՀ քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքներին (ՍՆիՊ 2.04.01-85 “Ներքին ջրամատակարարում և կոյուղի”):

Տպագրված աշխատանքներ

  • 9 գիտական հոդված:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Անգլերեն` բավարար:

Վերջին հրապարակումներ

  1. Ա.Հ. Սերգոյան «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրահեռացման համակարգերի ներկա վիճակը և դրանց տեխնիկական վիճակի բարելավման ուղիները»: Հայաստանի շինարարների միության գիտական աշխատությունների ժողովածու.-Եր.: ՃՇՀԱՀ, 2014թ., էջ 158-166:
  2. Ա.Հ. Սերգոյան «Ջրմուղի օղակաձև ցանցերի նախագծումը և հաշվարկը»: Մեթոդական ցուցումներ, Երևան 2014: