(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 Տրանսպորտային ուղիները՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները յուրաքանչյուր երկրի տնտեսության արյունատար անոթներն են, որոնք մեծապես որոշում են տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետ համագործակցության աստիճանը: Տրանսպորտային ոլորտի  մասնագետի խնդիրն է ապահովել առավել արդյունավետ ուղևորա-բեռնափոխադրումներ՝ ներդրումների օպտիմալ ծավալների սահմաններում: Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելացող տրանսպորտային միջոցների հետևանքով առաջանում են հիմնախնդիրներ, որոնք կապված են երթևեկության կազմակերպման աշխատանքի արդյունավետության բարձրացման  և փոխադրումներում բնակչության կարիքների առավելագույն բավարարման հետ:
Ռացիոնալ երթևեկության կազմակերպման  միջոցառումները նպաստում են բեռնա-ուղևորափոխադրումների ժամկետների կրճատմանը, երթևեկության անվտանգության բարձրացմանը, շրջակա միջավայրի վրա տրանսպորտային միջոցների բացասական գործոնների ազդեցության կրճատմանը: Տրանսպորտային հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից մեթոդներ, երթևեկության կառավարման ավտոմատ համակարգեր և այլն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը, նվազեցնել տրանսպորտային խցանումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, բարձրացնել երթևեկության արագությունը և հարմարավետությունը: Մեր համալսարանն ավելի քան յոթ տասնամյակ կրթում և պատրաստում է տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների ճարտարագետներ, ովքեր նախագծում և կառուցում են մեր երկրի տրանսպորտային ոլորտի կարևորագույն շինությունները՝ ցանկացած ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան: Շրջանավարտը կարող է գործունեություն ծավալել հետևյալ բնագավառներում. ՀՀ Արդարադատության նախարարության ՃՏՊ փորձաքննությունների բաժին, Ճանապարհային ոստիկանություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, Փորձաքննությունների ազգային բյուրո, ԱՊՊԱ գործակալություններ, Քաղաքապետարանի տրանսպորտային համակարգեր, ավտոմոբիլային ճանապարհների, փոխադրումների կազմակերպման համակարգեր, ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման տարբեր բնագավառներ: 

 

Հումանիտար կրթամաս

  • Հայոց քաղաքական պատմություն
  • Փիլիսոփայություն
  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Ռուսաց լեզու
  • Օտար լեզու
  • Ֆիզիկական դաստիարակություն

Բնագիտական և տեխնիակական կրթամաս

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Քիմիա
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ
  • Էկոլոգիայի հիմունքներ
  • Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Ինժեներական գրաֆիկա
  • Գծագրություն
  • Տեսական մեխանիկա
  • Նյութերի դիմադրություն
  • Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ

Մասնագիտական կրթամաս

  • Ճանապարհային անվտանգության աուդիտ
  • էլեկտրոնիկան և միկրոպրոցեսորային տեխնիկան ավտոմոբիլում
  • Մեքենաների հուսալիություն և արատորոշում
  • Ավտոմոբիլային ճանապարհներ
  • Տրանսպորտի միասնական համակարգ
  • Ճանապարհային երթևեկության կանոններ
  • Ճանապարհային երթևեկության կազմակերպման իրավական նորմեր
  • Ավտոտրանսպորտային հոգեբանություն
  • Տրանսպորտային միջոցի կառուցվածք
  • Տրանսպորտային միջոցի տեխնիկական շահագործում և անվտանգություն
  • Լոգիստիկայի հիմունքներ ավտոտրանսպորտում
  • Տրանսպորտային հոսքերի մոդելավորում
  • Քաղաքների տրանսպորտային հատակագծում
  • Ավտոմոբիլային փոխադրումներ
  • Ճանապարհային պայմաններ և երթևեկության անվտանգություն
  • Ճանապարհային երթևեկության կազմակերպում (ՃԵԿ)
  • Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ
  • Բեռնային աշխատանքներ և տրանսպորտային սերվիս
  • Տեխնիկական համակարգերի կառավարում և ԵԿԱՀ
  • Փոխադրումների և երթևեկության կազմակերպման տնտեսագիտության
  • Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննություն
  • Վարորդների պատրաստման մեթոդական հիմունքներ
  • Ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների նախագծում
  • Ավտոմոբիլների հավաստագրում
  • Անվտանգ երթևեկության ծառայությունը հատուկ ավտոփոխադրումներում
  • Պարեկային ոստիկանության ծառայություն
  • Միջազգային ավտոփոխադրումների կազմակերպում