Ընդհանուր տեղեկություն
Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը ներդրել է Սերվիս մասնագիտության ուսումնական ծրագիրը, որը նպատակաուղղված է ոլորտի մասնագետների պատրաստմանը, գործարար շուկայում պահանջարկված լինելու նկատառումով: Ուսումնառությունը կազմակերպվում է բակալավր և մագիստրատուրա կրթական մակարդակներում:
Սերվիս» բակալավր կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստել սպասարկող ձեռնարկությունների կազմակերպչական և կառավարչական գործունեություն իրականացնելու կարողություն ունեցող մրցունակ մասնագետներ՝ կախված շուկայական պայմանների փոփոխություններից և սպառողների պահանջարկից:
Բակալավրիատի ծրագրի ավարտին շրջանավարտը տիրապետում է ինչպես բիզնես ոլորտի ընդհանուր, այնպես էլ սերվիս ոլորտի օրենսդրության վերաբերյալ գիտելիքներին, ծառայությունների մատուցման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։
Մասնագիտական կարողություններ
«Սերվիս» կրթական ծրագրի ավարտին շրջանավարտները տիրապետում են ծառայությունների ոլորտի՝ հյուրընկալության, զբոսաշրջության, լոգիստիկ, ապահովագրական և ծառայությունների այլ ոլորտների օրենսդրական կարգավորման, կազմակերպչական և կառավարչական գործառույթներին, սերվիսային գործունեությանը վերաբերող համակարգչային ծրագրերին, առնվազն երկու օտար լեզվով ազատ հաղորդակցվելու հմտությանը: