Այս մասնագիտացման նախագծային թեմատիկան ընդգրկում է լայնածավալ անվանացանկ.
- Հաստոցներ, մեքենաներ, արտադրական բարդ սարքավորումներ,
- Կենցաղային իրեր, էլեկտրոտեխնիկա, լուսավորության սարքեր,
- Տարբեր ոլորտներում կիրառվող գործիքներ՝ այգեգործական, փայտամշակման, շինարարական, մոնտաժային և այլն,
- Էլեկտրա կենցաղային սարքավորումներ՝ հարիչ, ֆեն, փոշեկուլ, ջեռուցիչ և այլն,
- Կահույքի հավաքածու տարբեր գոտիների համար՝ բնակելի, աշխատանքային, հասարակական, հանգստի և այլն,
- Խաղալիքներ մտավոր և ֆիզիկական զարգացման՝ փափուկ, կոշտ, կոնստրուկտիվ, զվարճանքի, կոլեկտիվ զբաղվածության,
- Մարդու ապրելու և գործունեությանը աջակցող բազմաթիվ այլ իրեր, սարքավորումներ և ֆունկցիոնալ ծավալներ:
Այս մասնագիտացման ուսումնական պլանում և առարկայական ծրագրերում ամրագրված են մասնագիտական իմացության հետևյալ հիմնախնդիրները.
- Տիրապետել ինքնուրույն ստեղծագործական և նախագծային պրոցեսի մեթոդներին՝ էսքիզավորումից մինչև ավարտական նախագիծ,
- Տիրապետել դիզայն օբյեկտների կոմպոզիցիոն և ծավալատարածական լուծումների, կերպարային մշակման խնդիրներին,
- Իրականացնել կենցաղային իրերի, սարքավորումների համալիր նախագծային մշակում, անհրաժեշտության դեպքում կիրառելով ծավալների ազատ ձևափոխման, նմանակման, ինչպես նաև մոդուլային, ունիֆիկացիայի և մասշտաբային սկզբունքները,
- Տիրապետել և կիրառել համակարգչային նախագծային ծրագրերի, էրգոնոմիկայի պահանջները, նյութերի, կոնստրուկցիաների և գունագրաֆիկական խնդիրների իմացությունը,
- Կողմնորոշվել դիզայն գործի հիմնադրման կառավարման և շուկայաբանության հարցերում:
Դիզայնի մասնագիտական կրթական պրոցեսը իրականացվում է ուսումնամեթոդական բազայում, որը ընդգրկում է տեխնիկապես հագեցված լաբորատորիաներ, արվեստանոցներ և լսարաններ:
Մասնագիտացման ուսումնական պլանում հումանիտար բնագիտական և մասնագիտական առարկաներում խիստ կարևորվում է ուսանողների կողմից կատարվող ինքնուրույն աշխատանքը: