Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԴԻԶԱՅՆ

Այս մասնագիտացման նախագծային թեմատիկան ընդգրկում է լայնածավալ անվանացանկ.

  • Հաստոցներ, մեքենաներ, արտադրական բարդ սարքավորումներ,
  • Կենցաղային իրեր, էլեկտրո տեխնիկա, լուսավորության սարքեր,
  • Գործիքներ տարբեր ոլորտներում կիրառվող (այգեգործական, փայտամշակման, շինարարական, մոնտաժային և այլն),
  • Էլեկտրա կենցաղային սարքավորումներ (հարիչ, ֆեն, փոշեկուլ, ջեռուցիչ և այլն),
  • Կահույքի հավաքածու տարբեր գոտիների համար (բնակելի, աշխատանքային, հասարակական, հանգստի և այլն),
  • Խաղալիքներ մտավոր և ֆիզիկական զարգացման (փափուկ, կոշտ, կոնստրուկտիվ, զվարճանքի, կոլեկտիվ զբաղվածության),
  • Մարդու ապրելու և գործունեությունը աջակցող բազմաթիվ այլ իրեր, սարքավորումներ և ֆունկցիոնալ ծավալներ:

Այս մասնագիտացման ուսումնական պլանում և առարկայական ծրագրերում ամրագրված են մասնագիտական իմացության հետևյալ հիմնախնդիրները.

  • Տիրապետել ինքնուրույն ստեղծագործական և նախագծային պրոցեսի մեթոդներին, էսքիզավորումից մինչև ավարտական նախագիծ,
  • Տիրապետել դիզայն օբյեկտների կոմպոզիցիոն և ծավալատարածական լուծումների, կերպարային մշակման խնդիրներին,
  • Իրականացնել կենցաղային իրերի, սարքավորումների համալիր նախագծային մշակում, անհրաժեշտության դեպքում կիրառելով ծավալների ազատ ձևափոխման, նմանակման, ինչպես նաև մոդուլային, ունիֆիկացիայի և մասշտաբային սկզբունքները, 
  • Տիրապետել և կիրառել համակարգչային նախագծային ծրագրերի, էրգոնոմիկայի պահանջները, նյութերի, կոնստրուկցիաների և գունագրաֆիկական խնդիրների իմացությունը,
  • Կողմնորոշվել դիզայն գործի հիմնադրման կառավարման և շուկայաբանության հարցերում:

 

Դիզայնի մասնագիտական կրթական պրոցեսը իրականացվում է ուսումնամեթոդական բազայում, որը ընդգրկվում է տեխնիկապես հագեցված լաբորատորիաներ, արվեստանոցներ և լսարաններ:

Մասնագիտացման ուսումնական պլանում հումանիտար բնագիտական և մասնագիտական առարկաներում խիստ կարևորվում է ուսանողների կողմից կատարվող ինքնուրույն աշխատանքը:  

64  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր