(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

TEAM TRUST ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՃՇՀԱՀ-ում ամփոփվեց Garant Invest Group հոլդինգի կազմի մեջ մտնող Team Trust ընկերության կողմից հայտարարված տարբերանշանի (լոգոտիպի)՝ ուսանողների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Team Trust ընկերությունը հայրենական շուկայում առաջատար կազմակերպություններից է, որը զբաղվում է ինչպես հաշվապահությամբ և ֆինանսական վերլուծություններով, այնպես էլ անշարժ գույքի վաճառքով ինչպես հայրենական շուկայում, այնպես էլ արտերկրում:

Տարբերանշանի մրցույթին մասնակցում էին Դիզայնի ֆակուլտետի Գրաֆիկական դիզայն կրթական ծրագրով սովորող 16 ուսանողներ և աշխատանքային ընթացքը համակարգող Դիզայնի ամբիոնի 6 դասախոսներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը: Վերջինս կարևորեց նման միջոցառումներին ուսանողների մասնակցությունը՝ հավելելով, որ ուսանողների ներգրավվածությունը մասնագիտական բազմաթիվ մրցույթներում դարձել է ֆակուլտետի ավանդույթներից մեկը, ինչը ուսանողների շրջանում առաջացնում է առողջ մրցակցային մթնոլորտ և ուղղված է մասնագիտական կարողությունների բարելավմանը:

Team Trust ընկերության ներկայացուցիչները նույնպես ողջունեցին մրցույթի բոլոր մասնակիցներին, բարձր գնահատելով ֆակուլտետի գործունեությունը՝ նման նախաձեռնություն իրականացնելու համար, ինչպես նաև մաղթեցին ուսանողներին նորանոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ: Ընկերությունը առանձնահատուկ կարևորեց հենց ուսանողների ներգրավվածությունը տարբերանշանի մշակման գործընթացում՝ արժևորելով համալսարանի և կազմակերպությունների կապը:

Միջոցառման ավարտին մրցույթի բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ, իսկ առաջին մրցանակի արժանացած տարբերանշանի հեղինակ՝ 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Մանուչարյանին շնորհվեց մրցույթի հաղթողի վկայագիր և Team Trust ընկերության կողմից խրախուսական նվեր: Հեղինակը հակիրճ ներկայացրեց իր կողմից մշակված տարբերանշանի հայեցակարգը` անրադառնալով մասնագիտական խնդիրների լուծմանը` մրցութային պահանջներից ելնելով: Վկայական շնորհվեց նաև մրցանակի արժանացած տարբերանշանի ղեկավար՝ Դիզայնի ամբիոնի դոցենտ, արվ. թեկնածու Անի Աճառյանին:

29.12.23