ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ONE WAY TOUR» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ONE TALK» ՆԱԽԱԳԻԾԸ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը հյուրընկալել էր «ONE WAY TOUR» ընկերությանն իր նոր` «ONE TALK» նախագծով: Հանդիպման ընթացքում իրենց հաջողակ ու հետաքրքիր պատմությունները ներկայացրին և մասնագիտական խորհուրդներ տվեցին «BEER ACADEMY» ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ղազարյանը, «FLOOREX» ընկերության հիմնադիր տնօրեն Շահեն Ինանցը և «ONE WAY GROUP»-ի հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը:

Ուսանողներին իրենց գործունեությանը հաղորդակից դարձնելուց զատ` խոսնակները խորհուրդ տվեցին հնարավորինս շատ սովորել, քանի որ հենց դա է հաջողության հասնելու հիմնաքարերից մեկը:

«ONE WAY GROUP»-ի հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանն իր խոսքում նշեց, որ առաջնային է ու շատ կարևոր սիրել այն, ինչ անում ես, քանի որ երբ սիրում ես աշխատանքդ, պատրաստ ես անել հնարավոր ամեն բան հաջողության հասնելու համար:

«BEER ACADEMY»  ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ղազարյանն իր անձնական օրինակով պատմեց, որ ամեն ինչ սկսվում է տեսիլից, և ինչ- որ բան նախաձեռնելուց առաջ կարևոր է պատկերացնել, տեսնել, թե ինչ ես ուզում և ուր ես գնում:

«FLOOREX» ընկերության հիմնադիր տնօրեն Շահեն Ինանցը խորհուրդ տվեց կարիերան ստեղծելու ճանապարհին ընդառաջ գնալ դժվարություններին, քանի որ հենց դրանք են օգնում հաջողել գործում:

Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը: «Շնորհակալ ենք ուսանողների հետ ձեր փորձով կիսվելու, մոտիվացնող ելույթներով հանդես գալու համար: Մեր օրերում մեր երիտասարդները մոտիվացիայի պակաս ունեն, և դուք կարողացաք ձեր խոսքով մի փոքր լրացնել այդ բացը: Մեր համալսարանը միշտ պատրաստ է նման համագործակցությունների, սիրով կսպասենք ձեզ հաջորդ անգամ»,– նշեց նա:

«ONE WAY GROUP»-ը նաև նախատեսել էր անակնկալ ուսանողների համար: Իրենց ելույթների վերջում խոսնակները նվեր-քարտեր տվեցին լավագույն հարցը հնչեցրած ուսանողներին և հրավիրեցին շրջագայության ՀՀ տարածքում:

 949 просмотров всего,  1 просмотров сегодня

27.05.22

 950 просмотров всего,  2 просмотров сегодня