ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«KNAUF-Ի ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»  ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Հուլիսի 12-14 տեղի ունեցավ «KNAUF» ընկերության կողմից կազմակերպված «KNAUF-ի նյութեր և համակարգեր»  (Материалы и системы КНАУФ) ուսումնամեթոդական սեմինար ուսուցիչների ու վարպետների համար: Բացման խոսքով ելույթ ունեցան «KNAUF» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ջերբաշյանը և ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը: Սեմինարը վարեցին  «KNAUF»  ակադեմիայի ղեկավար, PhD  Ելենա Պարիկովան, առաջատար մասնագետ Անդրեյ Վերնիկովը, մոնտաժման մասնագետ Իվան Շումակովը:

Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնելու պրակտիկ աշխատանքներ՝ վիրտուալ VR և Online սիմուլյատորով (тренажёр), ինչպես նաև ՃՇՀԱՀ քոլեջի հատուկ լսարանում (արհեստանոց)  մոնտաժված ստենդով:

«KNAUF»  ընկերության Ռուսաստանյան գործընկերները տրամադրեցին ուսումնամեթոդական նյութեր՝ ձեռնարկներ, դասագրքեր և VR սիմուլյատոր (անվճար օգտագործման հնարավորություն):

Համալսարանի պորֆեսորադասախոսական կազմը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ընկերության ապրանքատեսակների ու մոնտաժման հմտությունների հետ, ինչպես նաև ձեռք բերելու տեսական ու պրակտիկ գիտելիքներ:

 

 381 просмотров всего,  1 просмотров сегодня

21.07.22

 382 просмотров всего,  2 просмотров сегодня