ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

InnoCENS Erasmus+ ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում անցկացված սեմինար-հանդիպում

2018 թվականի մայիսի 17-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանում (ճՇՀԱՀ)  Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակներում կայացավ սեմինար-հանդիպում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանից (Իսպանիա) ժամանած փորձագետ Օսկար Մորանտի հետ: Պարոն Մորանտը ներկայացավ «Բիզնես պլաններ և ստարտափերի կառավարում» դասախոսությամբ, որն ուղղված էր ինժեներ ուսանողների մոտ ձեռներեցության գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

 Հանդիպմանը մասնակցում էին ուսամնողներ, ասպիրանտներ և դասախոսներ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ) և ՃՇՀԱՀ-ից՝ շուրջ 45 հոգի:

 2,635 просмотров всего,  1 просмотров сегодня

21.05.18

 2,636 просмотров всего,  2 просмотров сегодня