ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

InnoCENS Էրազմուս+ ծրագրի մեկնարկային հանդիպում Ճարտարապետության եվ շինարարության ազգային համալսարանում 2016 թ. դեկտեմբերի 18-21 (Երևան, Հայաստան)

Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագիծը մեկնարկեց 2016 թվականի դեկտեմբերի 18-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ):

Ծրագիրն ուղղված է ուսանողների ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Բելոռուսում տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի և ստարտափերի ստեղծման նպատակով: Առանձնակի կարևորվում են ճարտարագետ ուսանողների համար ինովացիաների և ձեռնարկատիրության վերաբերյալ դասընթացների մշակումը, դասավանդման և ուսումնառության գործընթացում ինովացիոն մանկավարժության և կարողությանունների գնահատման ներդնումը, ինովացիոն 8 կենտրոնների ստեղծումը՝ ճարտարագետ ուսանողների և աշխատակիցների ինովացիոն գաղափարների առևտրայնացմանն աջակցելու նպատակով:

Ծրագրի կոնսորցիումը ներառում է 19 գործընկեր և Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (KTH), որպես համակարգող հաստատություն (դրամաշնորհային իրավատեր): Նախագիծը կտևի երեք տարի, սկսած 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի հոկտեմբեր:

ՃՇՀԱՀ ռեկտոր պրն. Գագիկ Գալստյանը՝ ողջունելով InnoCENS նախագծի մեկնարկը, մաղթեց ծրագրի ավարտին ունենալ տեսանելի արդյունքներ:

 2,333 просмотров всего,  2 просмотров сегодня

12.01.17

 2,334 просмотров всего,  3 просмотров сегодня