ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ELMA ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՂԹԵՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հպարտության ևս մեկ առիթ մեր համալսարանի համար: ՃՇՀԱՀ-ի ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի ասպիրանտ Էվլին Օրդուխանյանը և երիտասարդ գիտնական Շահեն Շահինյանը տարեվերջյան անակնկալ մատուցեցին բոլորիս՝ հաղթելով երկրի համար նշանակալի մրցույթում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից կազմակերպված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին Էվլին Օրդուխանյանը և Շահեն Շահինյանը ներկայացրել էին ԷԼՄԱ(ELMA) նախագիծը՝ Առաջին հայկական էլեկտրոնային քարտեզն աշխարհում:

Նախագիծը հաղթող է ճանաչվել «Գիտություններ՝ երկրի մասին» անվանակարգում, ինչպես նաև արժանացել ISTC-ի կողմից սահմանված հատուկ մրցանակին:

Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել 16 նախագիծ: Սահմանված էր 4 անվանակարգ, և 2 լրացուցիչ մրցանակ: 

 

 2,841 просмотров всего,  1 просмотров сегодня

18.12.18

 2,842 просмотров всего,  2 просмотров сегодня