ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՏԵՄՊՈՒՍԻ միջազգային նախագծի շրջանակներում իրականացվող «Ինովացիոն վիրտուալ մոտեցումների կիրառմամբ ներկառուցվող համակարգերի վերաբերյալ դասընթացների մշակումը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գիտության, կրթության և արդյունաբերության ինտեգրման համար» ծրագիրը մեկնարկել է 2013 դեկտեմբերին և ավարտվելու է 2016 նոյեմբերին: Ծրագրի նպատակն է ներկառուցվող համակարգերի դասընթացի զարգացումն Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում հետազոտության, կրթության և արտադրության ինտեգրման համար:
Վերոնշյալ ծրագրում մասնակցում են 9 բարձրագույն ուսումնական հաստատություն և մեկ գիտահետազոտական ինստիտուտ երեք Եվրոմիության անդամ երկրներից /Բելգիա, Գերմանիա, Սլովակիա/ և Ուկրաինայից, Հայաստանից ու Վրաստանից: Ծրագիրը 25 ամիս է ինչ մեկնարկել է, և բազում միջոցառումներ են կազմակերպվել վերոնշյալ ծրագրի շրջանակներում՝ երեք ամառային դպրոցներ /Սլովակիայում, Գերմանիայում և Բելգիայում/ ու երկու համակարգողների հանդիպում, որոնց ընթացքում անց են կացվել նաև վարպետության դասեր:
Սույն ծրագրի շրջանակում Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2016թ. փետրվարի 10-ին մեծ շուքով կատարեց սարքավորումներով զինված երկու լաբորատորիաների բացումը՝ ֆինանսավորված DesIRE ՏԵՄՊՈՒՍ նախագծի շրջանակում: Բացմանը ելույթի խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Ինչպես նաև ս/թ փետրվարի 10-ին ՃՇՀԱՀ-ում DesIRE ՏԵՄՊՈՒՍ նախագծի ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ, ԵրԿՄԳՀԻ թիմերի համակարգողները ներկայացրեցին հաշվետվություններ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից կազմակերպված մշտադիտարկմանը, որին ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր այն պրոֆեսորադասախոսական կազմը, ովքեր հաճախել էին վերոնշյալ ամառային դպրոցներին ու վարպետության դասերին: