ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

DesIRE տեմպուս ծրագրի շրջանակում իհտկհ ամբիոնին կից երկու լաբորատորիաների բացում

ՏԵՄՊՈՒՍԻ միջազգային նախագծի շրջանակներում իրականացվող «Ինովացիոն վիրտուալ մոտեցումների կիրառմամբ ներկառուցվող համակարգերի վերաբերյալ դասընթացների մշակումը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գիտության, կրթության և արդյունաբերության ինտեգրման համար» ծրագիրը մեկնարկել է 2013 դեկտեմբերին և ավարտվելու է 2016 նոյեմբերին: Ծրագրի նպատակն է ներկառուցվող համակարգերի դասընթացի զարգացումն Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում հետազոտության, կրթության և արտադրության ինտեգրման համար:

Վերոնշյալ ծրագրում մասնակցում են 9 բարձրագույն ուսումնական հաստատություն և մեկ գիտահետազոտական ինստիտուտ երեք Եվրոմիության անդամ երկրներից /Բելգիա, Գերմանիա, Սլովակիա/  և Ուկրաինայից, Հայաստանից  ու Վրաստանից: Ծրագիրը 25 ամիս է ինչ մեկնարկել է, և բազում միջոցառումներ են կազմակերպվել վերոնշյալ ծրագրի շրջանակներում՝ երեք ամառային դպրոցներ /Սլովակիայում, Գերմանիայում և Բելգիայում/ ու երկու համակարգողների հանդիպում, որոնց ընթացքում անց են կացվել նաև վարպետության դասեր:

Սույն ծրագրի շրջանակում Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2016թ. փետրվարի 10-ին մեծ շուքով կատարեց սարքավորումներով զինված երկու լաբորատորիաների բացումը՝ ֆինանսավորված DesIRE  ՏԵՄՊՈՒՍ նախագծի շրջանակում: Բացմանը ելույթի խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:   Ինչպես նաև ս/թ փետրվարի 10-ին ՃՇՀԱՀ-ում DesIRE  ՏԵՄՊՈՒՍ նախագծի ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ, ԵրԿՄԳՀԻ թիմերի համակարգողները ներկայացրեցին հաշվետվություններ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից կազմակերպված մշտադիտարկմանը, որին ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր այն պրոֆեսորադասախոսական կազմը, ովքեր հաճախել էին վերոնշյալ ամառային դպրոցներին ու վարպետության դասերին:

 2,356 просмотров всего,  2 просмотров сегодня

12.02.16

 2,357 просмотров всего,  3 просмотров сегодня