(010) 303-300

«AUTODESK REVIT STRUCTURE» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը (InnESC կենտրոն) իրականացնում է «Autodesk Revit Structure» մասնագիտական դասընթացը:

Դասընթացը կվարի Autodesk-ի կողմից հավաստագրված մասնագետ Արման Մարգարյանը: Ավարտին կշնորհվի Autodesk ընկերության պաշտոնական հավաստագիր:

Դասընթացը առկա ձևաչափով է,  մեկնարկը՝ սեպտեմբերի 26-ից:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով, իսկ  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

19.09.22