Autodesk Revit ծրագրակազմը շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) նպատակով կիրառվող բազմաֆունկցիոնալ գործիք է։ Revit-ի միջոցով օպտիմալացվում է շինությունների նախագծման գործընթացը՝ շնորհիվ հիմնական 3D մոդելի, երբ մեկ տեսքում խմբագրումներն արտացոլվում են բոլոր այլ տեսքերում և տպվող փաստաթղթերում։
Revit պլատֆորմը ստեղծում է աշխատանքային տարածք, որտեղ բոլոր ճարտարապետները, կառուցվածքային ինժեներները և էլեկտրաճարտարագետները կարող են համագործակցել և կատարել առաջադրանքները։
Տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որտեղ պետական և մասնավոր առևտրային նախագծերի իրականացման պարտադիր պայման է դիտարկվում Revit-ի BIM մեթոդաբանության կիրառումը։
Տևողությունը 36ժ.
Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
|
Ձևաչափը՝ առկա |
Սկիզբը փետրվարի 5-ից, 18:30 |
ՆԿԱՐԱԳԻՐԴասընթացի հիմնական նպատակն է ուսուցանել BIM-ի ընդհանուր գաղափարները և ներկայացնել Autodesk Revit Structure-ի միջոցով պարամետրային նախագծման, վերլուծության և փաստաթղթավորման գործիքները: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք ներկայացնում են իրական նախագծային պատկերներ: Դասընթացը հնարավորություն է տալիս BIM միջավայրում աշխատել և հեղափոխել տիպիկ աշխատանքային գործընթացը` նախնական ճարտարապետական կոնցեպտուալ նախագծերից անցնելով կառուցվածքային ճարտարագիտության և մանրամասն նախագծման՝ հնարավորություն տալով բոլոր կողմերին մուտք գործել նույն նախագծի տվյալների բազան: Դասընթացը նախատեսված է՝ ինժեներների, ճարտարապետների, նախագծողների, նախագծերի ղեկավարների, շինարարության ոլորտում ներգրավված անձանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել շենքերի կառուցվածքային համակարգերի փաստաթղթավորման ավելի առաջադեմ մեթոդները Autodesk Revit Structure-ի միջոցով: |
|
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԴասընթացի ավարտին կհասկանաք Autodesk Revit ծրագրի ընդհանուր սկզբունքները, դրա հնարավորություններն ու սահմանափակումները, կկարողանաք աշխատել գործիքակազմի բաղադրիչների հետ, կառավարել դրանք և կատարել մանրամասն վերլուծություն: Մասնավորապես, դասընթացի ավարտին կկարողանաք.
|
ԳԼՈՒԽ 1. Autodesk Revit Structures ծրագրային փաթեթի մասին
ԳԼՈՒԽ 2. Շենքի օժանդակ տարրերի ստեղծում
ԳԼՈՒԽ 3. Շենքերի և շինությունների կրող տարրերի մոդելավորում
ԳԼՈՒԽ 4. Շինարարական նյութերի ստեղծում եվ քննարկումներ
ԳԼՈՒԽ 5. Անոտատիվ մաս
ԳԼՈՒԽ 6. Գծագրերի ստեղծում
ԳԼՈՒԽ 7. Աշխատանք ծավալաթերթերի և այլ ֆորմատների հետ
ԳԼՈՒԽ 8. Աշխատանքային գծագրերի ստեղծում
|
Նախապայմաններ
|
ՃԱՆԱՉՈՒՄ
Դասընթացի ավարտին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Autodesk ընկերության պաշտոնական հավաստագիր: |
|
Ցանկացողները կարող են նաև հավաստագրման քննություն հանձնել ՃՇՀԱՀ -ում գործող հավաստագրման համաշխարհային առաջատար Pearson VUE ընկերության Certiport լիազորված հավաստագրման կենտրոնում՝ Autodesk Certified User հավաստագիր ձեռք բերելու նպատակով։ |
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸԴասավանդողները Autodesk-ի կողմից հավաստագրված պրոֆեսիոնալներ են, որոնք գրանցված են Autodesk ընկերության հավաստագրված մասնագետների նույնականացման հետևյալ հարթակում : ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։ |
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարով։