(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔՈԼԵՋՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՄՄՈՒՀի (միջին մասնագիտական ուսումնական հաստատություն) շրջանավարտների 2021-2022 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ ընդունելության դիմումհայտերն ընդունվելու են մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Համաձայն ՀՀ կառավարության 2020 թ․մայիսի 27-ի N856-Ն որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն «գերազանց» և/կամ «լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։ Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` ուղղված ռեկտորին,

2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,

3) արձանագրության պատճենը,

4) չորս լուսանկար (3×4 չափսի),

5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից. փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Նշենք, որ դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ:

Հավակնորդը բուհ տեղափոխվելու մասին դիմումը ՄՄՈՒՀ-ի ղեկավարին է ներկայացնում պետական ամփոփիչ ստուգման քննաշրջանից առնվազն 10 օր առաջ` նշելով նախընտրած բուհը և նախընտրելի մինչև 2 մասնագիտություն՝ առաջին հայտի գերակայության սկզբունքով: Հավակնորդների դիմումների հիման վրա ՄՄՈՒՀ-ը հրավիրում է համապատասխան բուհից ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հուլիսի 21-ի N 638-Ն հրամանով ձևավորվող պետական որակավորող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։  Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 20-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է: Մրցույթով անցած ուսանողները բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:

Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՃՇՀԱՀ 2129 աշխատասենյակ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 58 01 56 հեռախոսհամարով։

ՃՇՀԱՀ-ը  հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին։

20.07.21