Իրականացավ 5-րդ Միացյալ եվրասիական կոնգրեսը: Կոնգրեսն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ռուսաստանի շինարարության նախարարության, Ռուսաստանի շինարարության նախարարությանը կից հասարակական խորհրդի, Ռուսաստանի Գլավգոսէքսպերտիզայի, «Ռուսաստանի տուն» ԲԸ-ի, Մոսկվայի քաղաքաշինական քաղաքականության վարչության, Մոսկվայի շինարարության վարչության և այլ պետական և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Միջոցառումը նշանակալի իրադարձություն էր շինարարության ոլորտի փորձագետների համար, որտեղ նրանք կարողացան իմանալ շինարարության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման առաջին հնգամյա ժամանակահատվածի արդյունքները:
Կոնգրեսի հանդիսավոր մասը սկսվեց Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարարության գերատեսչական մրցանակների հանձնմամբ: Պարգևատրողը Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարարի առաջին տեղակալ Լոմակին Ալեքսանդր Նիկոլաևիչն էր: Միջոցառմանը կային Հայաստանից ներկայացուցիչներ. Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանից մասնակցում էր Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի դասախոս Աշոտ Մխիթարյանը:
Կոնգրեսն ամփոփում էր BIM-ի ներդրման աշխատանքները նախագծային, շինարարության և շենքերի հետագա սպասարկաման ուղղություններում, որի ընթացքում ներկայացվեցին արդեն նախագծերի իրականացման, հաստատման գործընթացները, որոնք իրականացվում են հենց BIM մոդելի հիման վրա:
Մեծ ուշադրություն է դարձվում նաև շինարարության թվային կառավարման շուրջ կատարվող աշխատանքներին