(010) 303-300

3-ՕՐՅԱ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ՇԱՐՔ՝ 3D ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ, AI ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, BIM-Ի, ACC ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԱԻՑ ԹՎԱՅԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ArDesk ընկերությունը դեկտեմբերի 9-ին մեկնարկում է եռօրյա կրթական միջոցառումների շարք՝ նվիրված 3D մոդելավորմանը, AI տեխնոլոգիաներին, BIM-ին և ժամանակակից թվային նախագծման մոտեցումներին։ Յուրաքանչյուր օրը նախատեսված է որոշակի լսարանի համար՝ տալով խորքային գիտելիք, գործնական հմտություններ և պատկերացում ոլորտի ապագայի մասին։

Առաջին օրը կիրականացվի «Իրերի ստեղծման ապագան. Ինչպես են BIM-ը և նոր թվային գործիքները վերափոխում 3D մոդելավորումը, դիզայնը և շինարարության ոլորտը» և «3ds Max և ԱԲ — ժամանակակից հնարավորություններ ու միտումներ» թեմաներով վարպետաց դասերը։

Նպատակն է ներկայացնել 3ds Max-ի արդի գործիքները ու AI-assisted workflow-ները, իրականացնել 3D ծրագրերի համեմատական վերլուծություն, ԱԲ-ի կիրառումը ստեղծարար տեխնոլոգիաներում, BIM-ի դերը թվային նախագծման և շինարարության մեջ, ապագա միտումները 3D, AI և AEC ոլորտներում, ինչպես նաև Ֆրիլանսի և կարիերայի հնարավորությունները ստեղծարար ինդուսնտրիայում։

Խոսնակները լինելու են ճարտարապետ, դիզայներ, BIM փորձագետ և Autodesk-ի հավաստագրված դասախոս Ալեքսանդր Շիպիլովը, և 3D արտիստ, PROmax3D հիմնադիր՝ Անդրանիկ Տիգրանյանը:

Վարպետաց դասերը կիրականացվեն դեկտեմբերի 9-ինժամը 18:00-20:00-ն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Երկրորդ օրը կիրականացվի «Մոդելից այն կողմ. ամպային աշխատանքային հոսքեր և նպատակաուղղված BIM պրակտիկան Հայաստանում» և «Forma – Revit աշխատանքային հոսքերը ժամանակակից BIM դիզայնում» թեմաներով վարպետաց դասերը։

Նպատակն է ներկայացնել առցանց աշխատանքային գործիքները միջազգային նախագծերում, ACC vs Aconex vs Procore — իրական տարբերությունները, BIM-ի տեղական մարտահրավերները Հայաստանում, ի՞նչ է Autodesk Forma-ն և ինչու՞ է այն կարևոր նախնական նախագծման փուլում, Forma-ի կիրառումը նախնական քննական/կոնցեպտուալ փուլում, ի՞նչ խնդիրներ է Forma-ն լուծում՝ մինչև հիմնական մոդելավորմանը անցնելը և այլն:

Խոսնակները կլինեն BIM մասնագետ, Autodesk-ի դասախոս Էմմա Տեր-Ավետիսյանը և BIM և թվային առաքման մենեջեր Արեգ Քէշիշեանը:

Վարպետաց դասերը կիրականացվեն դեկտեմբերի 10-ինժամը 18:00-21:00-ն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Երրորդ օրը կիրականացվի «Կառուցվածքների մոդելավորում Autodesk Revit-ում. Աշխատանք փայտի, մետաղի և բետոնի հետ» և Համագործակցություն Autodesk Construction Cloud-ում թեմաներով վարպետաց դասերը։

Նպատակն է իրականացնել խորացված սեսիաներ՝ Revit, Autodesk Construction Cloud, կառուցվածքային մոդելավորում ուղղություններով, ներկայացնել իրական նախագծային օրինակներ՝ նախնական փուլերից մինչև տեխնիկական նախագծում, Cloud-based BIM workflows և արդյունավետ թիմային համագործակցությունը, ավտոմատացվող գործընթացները, տվյալահեն որոշումները և նախագծման արագացումը:

Խոսնակները լինելու են ճարտարապետ, կոնստրուկտոր-ինժեներ, BIM մասնագետ Պավել Ցիշչանկա և քաղաքացիական ճարտարագետ, ենթակառուցվածքների BIM և GIS մասնագետ, Autodesk-ի հավաստագրված դասախոս՝ Մաքսիմ Մելնիկով:

Վարպետաց դասերը կիրականացվեն դեկտեմբերի 11-ինժամը 15:00–18:00ն, Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

05.12.25