(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

2016-2017 թթ. ուստարվա ընդունելությունն ավարտված է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավարտվեց 2016-17թթ. ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելությունը:

Այն ժամանակահատվածում, երբ ապագա ուսանողներն իրենց վարպետությունն էին ցուցադրում գծանկար, կոմպոզիցիա և գծագրություն առարկաներից, նրանց անհանգիստ ծնողները, ՃՇՀԱՀ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթանում շենքային պայմաններին, նաև մի քանի րոպե հետևեցին քննության ընթացքին:

Շրջայցին զուգահեռ ծնողների հետ զրույցը վերահաստատեց, որ մեր համալսարանի նկատմամբ վստահությունն ու հավատը տարեցտարի ավելանում է, ինչի արդյունք է դիմորդների մեծ թիվը, նրանց պատասխանատվությունն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ և ընդունվելու անսահման ցանկությունը:

Հիշեցնենք, որ ներբուհական առարկայական քննությունները սկսվել էին հուլիսի 3-ին և ավարտվեցին հուլիսի 8-ին:

Ամփոփելով արդյունքները` հուլիսի 15-ից արդեն կփակցվեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ընդունված ուսանողների անվանացուցակները:

08.07.16