(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

1048 ԴԻՄՈՐԴ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլում ունի 1048 դիմորդ:

Համալսարանի դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է շնորհիվ ՃՇՀԱՀ-ի արդի կրթական ծրագրերի, պրոֆեսորադասախոսական կազմի, ժամանակակից լաբորատորիաների և արվեստանոցների:

Բուհի «Ճարտարապետություն» մասնագիտությունը դիմորդների ընտրած մասնագիտությունների առաջին հնգյակում է:

Այս տարի ընդունելության առաջին փուլում դիմորդների թիվը 97-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Սովորելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Դուք կքայլեք ժամանակին համընթաց և կդառնաք թվային սերունդի մի մասնիկը:

2024-2025 ուսումնական տարում դիմորդների նախընտրած  TOP-10 մասնագիտություններն են՝

  1. Մ. Հերացու անվան բժշկական համալսարան` «Բուժական գործ»-691,
  2. ՀՊՏՀ՝ «Տնտեսագիտություն»-329,
  3. ՀՊՏՀ՝ «Կառավարում»-326,
  4. ՃՇՀԱՀ` «Ճարտարապետություն»-326,
  5. ՀՊՏՀ՝ «Ֆինանսներ»-326,
  6. ՀՊՏՀ՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում»-325,
  7. Մ. Հերացու անվան բժշկական համալսարան` «Ստոմատոլոգիա»-319,
  8. ԵՊՀ՝ «Իրավագիտություն»-291,
  9. ՀՊՏՀ՝ «Շուկայագիտություն (մարքեթինգ)»-272,
  10. ԵՊՀ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»-250:

 

11.05.24