(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

ԵՊՀ հիմնադրման 100 ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին կայացած ԵՊՀ գիտխորհրդի նիստին մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը և ՀՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Հրանտ Թադևոսյանը:

ԵՊՀ-ի դասախոսներին և ուսանողներին ուղված շնորհավորագրում ռեկտոր Գալստյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության կայացման գործում մայր բուհի դերը, շեշտել, որ ԵՊՀ-ն այսօր դասվում է աշխարհի լավագույն բուհերի շարքում. «Նրա բազմահազար շրջանավարտներն անուր են՝ ժողովրդական տնտեսության տարբեր ոլորտներում, դիվանագիտական աշխատանքում, հայրենիքի պաշտպանության, մշակույթի և

գիտության ասպարեզում: Այսօր էլ շարունակվում են լավագույն ավանդույթները», մասնավորապես, ասված է շնորհավորագրում:

Հոբելյանի առթիվ՝ մեր համալսարանի կողմից Երևանի պետական համալսարանին է նվիրվել Հրանտ Թադևոսյանի աշխատանքներից մեկը:

03.10.19