(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՐԱՆՁԱՎԱԳԵՏՆԵՐԸ՝ ՄԵՐ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՈՒՄ

Այսօր մեր երկիր և մեր համալսարան են ժամանել Քարանձավագիտական Միջազգային արշավախումբը՝ ՃՇՀԱՀ-ի Գեոէկոլոգիա և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանի հրավերով:

Արշավախմբի անդամներին այսօր ընդունել է ռեկտոր Գագիկ Գալստյանը: Նա ողջունել է հյուրերին, մաղթել հետաքրքիր ու բացահայտումներով հագեցած աշխատանքային օրեր: Ռեկտոր Գալստյանը պատվոգրեր է հանձնել Ռուսաստանից Ալեքսեյ Գունկոյին և Սոֆիա Կոնդրատևային՝ ՙСпелеолоя и селестология՚ համատեղ գիտական աշխատանքի համար:

Բուլղարիայից, Ռուսաստանից և Շվեյցարիայից ժամանած մասնագետները՝ Սամվել Շահինյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ը, կուսումնասիրեն Հայաստանի և Արցախի քարանձավները, հին վանքերն ու ամրոցները: Արշավախումբը հետազոտություններ անցկացնելու և հայկական ժառանգությանը ծանոթանալու նպատակով կլինի Արենիում, Վայքում, Եղեգնաձորում, Սևանում, Մարտունիում, Քաշաթաղում, Ստեփանակերտում և այլուր:

28.09.17