(010) 303-300

ՕՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ՎԵՆԵՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ»-Ի ՀԱՂԹՈՂ

Այս տարի 7-րդ տարին է անցկացվում է «Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակ»-ի մրցույթը՝ ՃՇՀԱՀ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի գեոդեզիական առարկաներից ամենաբարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողների համար։

Վեներա Մարգարյանը Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը ղեկավարել է 2012-2015 թվականներին, եղել է հարգարժան պրոֆեսոր և  իր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ ամբոիոնը տալիս է այնպիսի շրջանավարտներ ովքեր հեշտությամբ իրենց տեղն են գտնում աշխատաշուկայում:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որին մասնակցում էին Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, Գիտության վարչության ղեկավար Սարգիս Թովմասյանը, Վեներա Մարգարյանի ընտանիքի անդամները, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ Անուշ Մարգարյանը, համանուն ամբիոնի դասախոսները և մրցույթի հաղթող ուսանողի համակուրսեցիները։

Միջոցառման ավարտին Վեներա Մարգարյանի ազգականներ դոկտեր Անահիտ Արմենակյանը և Նվարդ Մարգարյանը հանձնեց մրցանակը Օնիկ Կարապետյանի հայրիկին, քանի որ Օնիկը այս պահին ուսումը շարունակում է արտերկրում:

Միջոցառումը եզրափակվեց դասախոսների, դեկանների և ներկաների Վեներա Մարգարյանի մասին ջերմ հուշերով:

15.10.25