ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին, Ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ակադեմիական քաղաքի համար առաջարկվող տարածքներում ՃՇՀԱՀ֊ի կողմից իրականացված ուսումնասիրությունները, առաջիկայում նախատեսվող քայլերը, մասնավորապես, Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագծի մշակումը, կլաստերների ֆունկցիոնալության ապահովման բաղադրիչները, ենթակառուցվածքները և այլն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն՝ ըստ համապատասխան ժամանակացույցի: