(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տեղի ունեցավ Մովսեսյան և Փարտներս ընկերության փորձի փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները  հյուրընկալվեցին Դիլիջանում գործող հյուրանոցային համալիր, և արդեն իսկ կառուցվող հյուրանոցի շինհրապարակ։ Ուսանողներին ուղեկցում էին Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դասախոսներ Հասմիկ Ասատրյանը և ամբիոնի աշխատակից Մայիլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի առանձնահատկությունները, շուկայում մրցակցային առավելությունը, նորությունները, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները ներկայացրին շինարարական ոլորտում արդյունավետ որոշումների կայացման իրենց գաղափարներն ու ձեռք բերած փորձը։

Հանդիպումը հրաշալի հնարավորություն էր ուսանողների համար, քանի որ նրանք ծանոթացան շինարարական ոլորտի իրական քեյսերին, խնդիրներին, լուծումներին, և արդյունքներին:

 

 

17.03.23