(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Մեր համալսարանի ուսանողները, գրեթե, միշտ միջազգային մրցույթներից վերադառնում են դիպլոմներով և մրցանակներով ծանրաբեռնված: Սեպտեմբերի 23-29-ը Վոլգոգրադում կայացած ԱՊՀ երկրների Ճարտարապետական բարձրագույն դպրոցների ավարտական աշխատանքների միջազգային 27-րդ ստուգատեսը ևս բացառություն չէր:

Ստուգատեսին մասնակցում էր 55 բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ավելի քան 600 աշխատանքներով: Ինչպես նշեց Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը՝ մեր համալսարանի մասնակցությունն այս ստուգատեսին աննախադեպ էր: Ներկայացված 19 աշխատանքից՝ 15-ն արժանացել է 1-ին կարգի դիպլոմների և լրացուցիչ պատվոգրերի:

Այսօր հաղթանակած մագիստրանտներին և բակալավրներին հանդիսավոր կերպով հանձնվեցին դիպլոմները: Ներկաները հպարտությամբ փաստեցին, որ մասնակից բուհերի շարքերում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը լավագույն հնգյակում է, իսկ մեր ուսանողները՝ ամենավարկանիշայինը:

 

 

08.10.18