Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շուշի տեխնոլոգիական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանը, կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Հովեյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը և քաղաքաշինության, ճարտարապետության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար Մանուշակ Տիտանյանը:
Համաձայնագիրը ներառում է.
ՃՇՀԱՀ ռեկտորը, կարևորելով համաձայնագրի կնքումը, ընդգծեց, որ այն առնչվում է ոչ միայն կրթական գործունեությանը, այլև ուսումնական գործընթացի համակարգմանը, և բովանդակում է շատ կարևոր ու խորը իմաստ` ձևավորելով ոչ թե պարտավորված, այլ հաճելի ու արդյունավետ համագործակցություն: Համաձայնագիրը կակտիվացնի նաև երկու բուհերի միջև համագործակցային կապերը: ՃՇՀԱՀ-ը պատրաստ է աջակցելու բոլոր նախաձեռնությունների իրականացմանը, օժանդակելու տարբեր հարցերում: «Մեզ էլ շատ հաճելի է, և մենք էլ շատ բաներ ունենք ձեզանից սովորելու, վերցնելու, որպեսզի կարողանանք շինարարական, ճարտարապետական մշակութային ճառանգության և բազմաթիվ ուղղություններով խնդիրները վեր հանել, փոխանցել մեր երիտասարդ սերունդներին, որ նրանք կարողանան լինել արժանի մեր ավագներին, որոնք բարձր պատվով ու պատասխանատվությամբ են կատարել այս բոլոր գործառույթները»,- նշեց ՃՇՀԱՀ ռեկտորը: Շուշի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Ն. Միքայելյանը ևս ընդգծեց համաձայնագրի ստորագրման կարևորությունը` վստահաբար նշելով, որ այն թղթի վրա չի մնա. կիրականացվեն բազմաբնույթ աշխատանքներ ու նախաձեռնություններ, նշելով որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավանդույթները և կրթության որակը իրենց համար ուղեցույց է, որով կարձանագրվեն նորանոր հաջողություններ, որոնք իրենց նպաստը կունենան ոչ միայն բուհերի, այլև Հայաստանի և Արցախի զարգացմանն ու ոլորտային խնդիրների լուծմանը: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց, որ մինչ համաձայնագրի ստորագրումը ՃՇՀԱՀ-ն կազմակերպել էր ֆիզիկա առարկայի անվճար պարապմունքներ և պատրաստակամ կերպով աջակցել տարաբնույթ հարցերում: